Բաժիններ՝

Ղազախստանի ԿԸՀ-ն նախագահի յոթ թեկնածու է գրանցել հունիսի 9-ի ընտրություններում

Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 8-ին վաղաժամկետ ամփոփել է հունիսի 9-ի ընտրություններում նախագահի թեկնածուների գրանցման արդյունքները: Այդ մասին հայտնել է ԿԸՀ-ի փոխնախագահ Կոնստանտին Պետրովը: Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն վաղաժամկետ ավարտել է նախագահի թեկնածուների գրանցման փուլը:

«ԿԸՀ-ն գրանցել է Ղազախստանի Հանրապետության նախագահի յոթ թեկնածուների»,- նշել է հանձնաժողովի փոխնախագահը եւ հավելել, որ «ավելացած ժամանակը թույլ կտա թեկնածուներին զբաղվել շտաբի գործունեության կազմակերպմամբ, միջոցներ կուտակել ընտրական հիմնադրամներում, ավելի լավ նախապատրաստվել քարոզարշավին»:

Յոթ թեկնածուներից չորսն առաջադրված են կուսակցությունների կողմից: Նրանք են՝ հանրապետության գործող նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը, որն ընտրություններում առաջադրվել է իշխող «Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») կուսակցությունից, խորհրդարանի ստորին պալատի՝ Մաժիլիսի պատգամավոր Դանիա Եսպաեւան՝ «Ակ ժոլ» («Լուսավոր ուղի») կուսակցությունից, Մաժիլիսի պատգամավոր Ժամբիլ Ահմեթբեկովը՝ Ղազախստանի կոմունիստական ժողովրդական կուսակցությունից, «Ազգային ագրարային գիտակրթական կենտրոնի» վարչության նախագահ Տոլեգուտայ Ռահիմբեկովը՝ «Աուլ» ժողովրդադեմոկրատական հայրենասիրական կուսակցություն» հասարակական միավորումից:

Եվս երեք մարդ ԿԸՀ-ում գրանցվել են որպես հանրապետական հասարակական միավորումներից թեկնածուներ: Նրանց թվում են՝ հասարակակն գործիչ, լրագրող Ամիրժան Կոսանովը, գրող եւ հասարակակն գործիչ Սադիբեկ Տուղելը, Արեւմտաղազախական մարզի արհմիությունների տարածքային միավորման նախագահ Ամանգելդի Տասպիխովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս