Սլովակիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
Սլովակիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Սլովակիայում և Չեխիայում ՀՀ նախկին դեսպան, ներկայում Ուրկաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:
Slovakia has ratified EU-Armenia #CEPA Agreement. @MFAofArmenia @ZMnatsakanyan @naghdalyan https://t.co/nZxAJd7nAs
— Tigran Seiranian (@seiranian) 7 мая 2019 г.
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Համաձայնագիրը մինչ այս վավերացրել են Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, ՄԹ-ն, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Շվեդիան: Համաձայնագիրը վավերացրել է նաև Հայաստանը: