Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի որդին, ամենայն հավանականությամբ, կոմսի տիտղոս կկրի. Sky News
Բրիտանացի արքայազն Հարիի եւ նրա տիկնոջ՝ Մեգան Մարքլի նորածին որդին, ամենայն հավանականությամբ, կկրի Դամբարտոնի կոմս տիտղոսը՝ ըստ Շոտլանդիայի պատմական քաղաքի անվան: Այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը։
Պաշտնապես այդ որոշումն առայժմ չի ընդունվել, բայց քիչ հավանական է, որ մանկիկն արքայազն դառնա, ինչպես նրա հայրը, քանի որ Գեւորգ V թագավորը՝ ներկայիս Եղիսաբեթ Բ թագուհու պապը, թագակիր գերդաստանում տիտղոսների թվի խիստ սահմանաքանակ է մտցրել: Սակայն տեսականորեն թագուհին կարող է փոխել իրադրությունը, բայց դժվար է ասել, որ նորածնի հայրն ու մայրը կցանկանան դա:
Հարիի որդու լուսանկարներն առայժմ չեն հրապարակվել, ինչպես նաեւ նրա անունը, որի մասին, արքայազնի խոսքով, ինքն ու Մեգանն դեռեւս մտածում են: Բանն այն է, որ ծնողները չգիտեին իրենց առաջնեկի սեռը՝ գիտակցաբար չպարզելով այդ հարցը Մարքլի հղիության ժամանակ:
Սակայն անհայտ է մնում մանկիկի ոչ միայն անունը, այլեւ քաղաքացիությունը. այսինքն՝ արդյոք այն զուտ բրիտանական կլինի, թե այնուամենայնիվ նա կունենա երկքաղաքացիություն՝ բրիտանա-ամերիկյան: Չէ որ տեսականորեն ծնողները կարող են պնդել երկրորդ տարբերակը, քանի որ Մեգանն ԱՄՆ-ի քաղաքացուհի է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: