Բաժիններ՝

Թուրքական Անթալիայում ապրիլին յուրաքանչյուր երրորդ զբոսաշրջիկը Ռուսաստանից էր

Թուրքական Անթալիան ապրիլին առաջին անգամ ընդունել է գրեթե 1 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկների, որոնց գրեթե մեկ երրորդը ռուսաստանցիներ են: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:

«Ինքներս էլ չէինք սպասում»,- թուրքական ԶԼՄ-ներն այսպես են նկարագրում Անթալիայի իշխանությունների արձագանքը, որոնք մեկնաբանում են ապրիլի արդյունքները զբոսաշրջության շուկայում: Առողջարան են այցելել 977 հազար 500 արտասահմանցի հյուրեր (+38 տոկոս՝ անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ):

Դա ապրիլի ամենաբարձր ցուցանիշն է Անթալիայում զբոսաշրջության ողջ պատմության ընթացքում: Տարածաշրջանն իր ռեկորդով մեծապես պարտական է ռուսաստանցի զբոսաշրջիկներին. իշխանությունների տվյալների համաձայն, նշված ժամանակաշրջանում առողջարանում հանգստացել են 304 հազար ռուսաստանցիներ (+58 տոկոս՝ 2018 թվականի ապրիլի համեմատությամբ): Գերմանիայից ժամանել են 208 հազար, իսկ Հոլանդիայից՝ 69 հազար հանգստացողներ:

Հենվելով տարեշրջանի մեկնարկին ժամանումների դինամիկայի վրա՝ տարածաշրջանի իշխանություններն այս տարի սպասում են 16 մլն օտարերկրացի զբոսաշրջիկների:

Ընդամենը 2019 թվականի առաջին չորս ամսվա ընթացքում Անթալիա է ժամանել1,56 մլն օտարերկրացի զբոսաշրջիկ (+32 տոկոս 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ): Ռուսական տուրիստական հոսքը հունվար-ապրիլին կազմել է 441 հազար մարդ (+46 տոկոս 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ):

Գերմանիայից ժամանել է 359 հազար զբոսաշրջիկ (+29%): 2018 թվականին Անթալիա էին ժամանել 13,64 մլն արտասահմանցի հյուրեր, որոնցից 4,8 միլիոնը՝ ռուսաստանցիներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս