«Շերեմետևո»-ում այրված SSJ-100 ինքնաթիռից դուրս է բերվել 41 զոհվածի դի
Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում այրված SSJ-100 ինքնաթիռից դուրս է բերվել 41 զոհվածի դի: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարար եվգենի Դիտրիխը:
«Մայիսի 6-ի առավոտվա դրությամբ՝ Քննչական կոմիտեի կողմից դուրս է բերվել 41 դոհվածի դի»,- ասել է Դիտրիխը: Նա նաեւ հայտնել է, որ ներկայում հայտնի է 33 փրկվածների մասին: «Մենք ունեննք 33 փրկված ուղեւոր… նրանցից 27-ը զննվել է բժիշկների կողմից եւ հիվանդանոցում բուժման կարիք չունեն: Վեցը գտնվում են հիվանդանոցում»,- նշել է նախարարը:
«ԱԷրոֆլոտ»-ի օդանավը, որը մայիսի 5-ին վթարային վայրԷջք է կատարել Շերեմետեւո» օդանավակայանում, Մոսկվայից մեկնել էր Մուրմանսկ: Ինքնաթիռում եղել է 73 ուղեւոր եւ անձնակազմի հինգ անդամ: Քննչական կոմիտեում հաստատել են 41 մարդու, այդ թվում՝ երկու երեխայի զոհվելը:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է մի քանի մարդ: «Քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի երրորդ մասով («Օդային տրանսպորտի երթեւեկության եւ շահագործման անվտանգության կանոնների խախտում, ինչն անզգուշաբար հանգեցրել է երկու եւ ավելի անձանց մահվան»), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: