 
                        Կանադայում երեք մարդ է զոհվել թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետևանքով
 
                                    Կանադայի արեւմուտքի Բրիտանական Կոլումբիա նահանգում թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել են օդաչուն եւ երկու ուղեւոր: Այդ մասին հայտնել է Global News հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ Cessna 182 ինքնաթիռի հետ կապված միջադեպը, որը տեղավորումէԷ մինչեւ չորս մարդ, տեղի է ունեցել Սմիտերս քաղաքից հյուսիս-արեւելք ընկած շրջանում:
Սկզբնապես հաղորդվել էր մեկ մարդու զոհվելու մասին: Բրիտանական Կոլումբիայի կորոներական ծառայության ներկայացուցիչ Էնդի Ուոթսոնը նշել է, որ ինքնաթիռի երրորդ ուղեւորը փրկվել է եւ հոսպիտալացվել: Ներկայում կատարվում է միջադեպի հետաքննություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        