«Ամբերդ ամրոց» արգելոցում շինարարություն իրականացնող Մանուկ Մանուկյանն ազատվել է աշխատանքից. Մշակույթի փոխնախարար
Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը, որի որդին Ամբերդի 1986 թ-ին հաստատված եւ 2013 թ-ին պահպանական գոտուց հանված տարածքում շինարարություն իրականացնողն էր, ազատված է աշխատանքից:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը՝ հավելելով, որ այդ մասին տեղեկացել է Պատմամշակութային արգելոց-թանգարանների պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենից: