Բաժիններ՝

Կանացի գաղտնիքներ՝ ըստ Կենդանակերպի նշանների, որոնց մասին տեղյակ չեն տղամարդիկ

Խոյ

Նրանց համար բարձր զգացմունքները գլխավոր գաղտնիքն են հանդիսանում։ Եթե նրանք սիրում են, ապա միայն՝ ամբողջ հոգով ու սրտով։ Եվ նրանց համար միշտ առաջին տեղում սիրելի մարդն է, առանց որի նրանք պարզապես իրենց կյանքը չեն պատկերացնում։

Բայց նրանք մի գիծ ունեն, որը ցույց է տալիս, որ նրանք առանց խնդիրների հաղթահարում են իրենց միայնությունը։ Նրանց համար կարևոր է նվիրված սերը, այլ ոչ անցողիկ սիրախաղը։ Բայց եթե տղամարդը որոշի նվաճել այդ կնոջ կյանքը, ապա նա պետք է իմանա, որ այդ կնոջ համար կարևոր է ամուր ընտանեկան միությունը։

Ցուլ

Կարդացեք նաև

Այս նշանի ներկայացուցիչները օժտված են փափուկ ու զգայուն բնավորությամբ։ Նրանց համար միշտ կարևոր է ծայրահեղ էլեգանտ ու բարեհաճ տեսք ունենալը։ Դրա համար էլ Ցուլերի նրբագեղությանը հասնել չի լինի։

Նրանք միշտ վստահում են իրենց զուգընկերոջը, և նրանց ողջ կյանքն անցնում է առանց ավելորդ տեսարանների ու հիստերիաների։ Եվ նրանց գլխավոր գաղտնիքը կայանում է նրանում, որ նրանք անհավատարմության համար ունակ են խստորեն պատժել։ Դրա համար էլ տղամարդը լավ կանի հոգատար լինի նրանց նկատմամբ ու չչարաշահի նրանց անկեղծ զգացմունքները։

Երկվորյակներ

Չնայած նրան, որ Երկվորյակներն էքստրավագանտ էակներ են, նրանք բարդ բնավորություն ունեցող կանայք են։ Եվ երբեմն տղամարդկանց թվում է, որ իրենք գտնվում են մի քանի կանանց ընկերակցության մեջ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հատուկ է ամեն օր փոխվել, դրա համար էլ նրանք այդքան սիրում են փորձարարություններ։

Տղամարդու համար նրա հետ երբեք ձանձրալի չէ, քանի որ այդ կինը գիտի տղամարդու կյանքը հագեցած ու վառ դարձնելու եղանակները։ Բայց նրանց գլխավոր գաղտնիքը կայանում է նրանում, որ նրանք չեն ցանկանում լինել հետին պլանում։ Կանայք միշտ երազում են ծանոթանալ ու հմայել ներկաներին իրենց հմայքով։

Խեցգետին

Նրանց մեջ խտացած է ռոմանտիկայի ողջ ներուժը, դրա համար էլ նրանք գիտեն իրենց տղամարդուն գայթակղելու բոլոր գաղտնիքները։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պատրաստ են իրենց ընտրյալին պարուրել քնքշությամբ ու համբույրներով, և փոխարենը՝ միայն մի փոքր ուշադրություն կպահանջեն։

Բայց նրա ողջ գաղտնիքը կայանում է նրանում, որ տղամարդու շահերը նա իր շահերից վեր է դասում և հույս ունի, որ իր զուգընկերը միշտ իր կողքին կլինի, և անհրաժեշտ պահին կաջակցի իրեն։ Իրենց հավատարմությամբ այս կանայք երբեք կասկածի տակ չեն դնի ստեղծված հարաբերությունները։

Առյուծ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ-կանայք միշտ իրենց նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք են պահանջում, իսկ դա նշանակում է, որ նրանց սեր ու հարգանք է անհրաժեշտ։ Բայց երբեմն իրենց համառությամբ նրանք իրենցից վանում են հակառակ սեռին։

Ամեն տղամարդ չէ, որ կկարողանա իրեն թույլ տալ պահել այդ շքեղ կնոջը։ Իսկ ահա գլխավոր գաղտնիքն այն է, որ նա միշտ ուշադրություն կդարձնի այն տղամարդուն, ով իրեն հաճոյախոսություններ կանի ու երես կտա շքեղ նվերներով։ Բայց տղամարդը չպետք է ոտնձգություն կատարի նրա ազատության նկատմամբ։ Եվ նա կհավատա միայն իրական սիրուն, որովհետև այլ սեր այս Աստվածուհին չի էլ կարող պատկերացնել։

Կույս

Չարժե հավատալ այս կանանց կուսական ու մաքուր մտադրություններին։ Նրանք ունակ են միանգամից սպիտակ հրեշտակից վերածվել չար սատանայի՝ իրենց շուրջ կործանելով ամեն ինչ։ Եվ եթե նրա մոտ բուռն սիրավեպ է սկսվում, ապա նույնիսկ ամենանվիրված սերը նա կարող է թողնել հպանցիկ սիրախաղի պատճառով։ Բայց այս կինը վախենում է իր սովորական կենսակերպի տոտալ փոփոխությունից։

Ընտանեկան կյանքում նա սովոր է ամեն ինչ հաշվարկել ու վստահել միայն իր սեփական փորձին։ Եվ այդ կենսակերպի անգամ աննշան փոփոխությունից Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կընկնեն սթրեսի մեջ ու չեն կարողանա հասկանալ, թե ինչ չափանիշերով իրենք պետք է կրկին սկսեն մշակել իրենց պլանները։

Կշեռք

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար ավելի մեծ երջանկություն պետք չէ, քան անձնական կյանքում հավասարակշռություն և ներդաշնակություն ունենալը։ Նրանց ներքին լույսը միշտ նրանց բարի ու պոզիտիվ է դարձնում։ Եվ հազվադեպ կարելի է հանդիպել այնպիսի էակի, ով իր շուրջը միայն նեգատիվ կարող է տարածել։ Սակայն նա վախենում է միայն շարունակական միայնությունից։

Եվ նա ամեն կերպ իր գեղեցկությամբ կհմայի արական սեռին, միայն թե միայնակ չմնա։ Իսկ տղամարդիկ հայտնվում են նրա թակարդում, դրա համար էլ երկրպագուների պակաս նա երբեք չի ունենում։

Կարիճ

Իրենց բնույթով սրանք իսկական հանելուկ-կանայք են, որոնց հասկանալը շատ բարդ է։ Միայն շատ զգայուն տղամարդիկ են ունակ լիովին գնահատել նրանց ներքին գեղեցկությունը։ Բայց տղամարդկանց գրավում է ոչ միայն գեղեցիկ սեռի գեղեցկությունը, այլև սեքսուալ գրավչությունը։

Բայց նրանց գլխավոր կանացի գաղտնիքն այն է, որ նրանք չեն հավատում կեղծ բառերին, քանի որ հիանալի կարողանում են կարդալ մտքերը, կանխատեսել իրադարձությունները ու նայել մինչև դիմացինի հոգու խորքը։ Ու նրանց համար միշտ պարզ են տղամարդու մտադրություններն ու մոտիվները։

Աղեղնավորներ

Այս բարի ու անկախ կանայք բացառիկ անձնավորություններ են։ Նրանց մշտական գաղտնիքներն ու ինտրիգները փոթորկում են տղամարդկանց երևակայությունը, ու նրանք ձգտում են դեպի այդ կանայք, որոնք ասես մագնիս լինեն։ Չէ՞ որ նրանք ունակ են ցանկացած տղամարդու լիցքավորել լավատեսությամբ ու նրանց ոգեշնչել խիզախ գործեր կատարել։ Բայց այն պատճառով, որ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գերադասում են ազատությունը, նրանք դատապարտված են միայնակ կյանքի։ Իսկ երբ կնոջը կուղեկցի հաջողությունը, ապա նա ունակ է ցանկացած ոչ խելամիտ արարքի։

Թեպետ նրա գլխավոր գաղտնիքը կայանում է նրանում, որ նա միայն այն դեպքում տղամարդու կողմը կբռնի, եթե վերջինս սկսի սպասարկել կնոջ շահերը։ Իսկ այլ բանի նա համաձայն չէ։

Այծեղջյուր

Տղամարդիկ միայն այն ժամանակ կարող են արժանանալ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների ուշադրությանը, եթե կարողանան կնոջը համոզել այն բանում, որ վերջինս անսովոր էակ է։ Եվ նա դեռ երկար այդ ասված բառերից կգտնվի երջանիկ էյֆորիայի տակ։

Այս կնոջը դուր է գալիս նրբաշուք էակ լինել ու մեկուսանալ ողջ աշխարհից։ Բայց նրա գլխավոր խնդիրն այն է, որ Այծեղջյուր-կինը մեծ կարիերիստ է, ով չի ուզում տարբերակել իր անձական կյանքն ու աշխատանքը։ Նրան հաջողություն է պետք և այն ամենը, ինչ դրա հետ կապված է։ Այլապես նրա կյանքը կկորցնի ցանկացած իմաստ։

Ջրհոս

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների ինքնագնահատականը միշտ պատշաճ մակարդակի վրա է, դրա համար էլ նրանց այլ բան չի մնում անել, քան հոգ տանել իրենց մասին։ Եվ նրանք բոլոր հնարավոր տակտիկաներով կստիպեն դա անել իրենց տղամարդկանց։

Տղամարդկանց համար այսպիսի կանանց ընկերակցությունը երբեք ձանձրալի չի լինի, քանի որ նրանք գիտեն, թե ինչպես լիցքաթափեն գորշ և ձանձրալի մթնոլորտը։ Բայց այս կանայք միշտ վախենում են մարդկանց ներկայությամբ բացահայտել իրենց թաքնված տաղանդները։ Եվ տղամարդիկ պետք է պատրաստ լինեն այն բանին, որ կնոջ հետ միասին՝ իրենք էլ պետք է փոխվեն դեպի լավը, այլապես այդ կինն իրենց հարաբերությունների ապագան չի տեսնի։

Ձկներ

Այս կանայք իրենց կյանքն առանց արվեստի ու ստեղծագործելու չեն պատկերացնում։ Եվ նրանք իրենց տաղանդով հաճախ դառնում են ոգեշնչման գլխավոր աղբյուրը հույսեր ներշնչող մարդկանց համար։ Բոհեմական հասարակությունը Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին անընդհատ ուզում է տեսնել իր շրջապատում, դրա համար էլ նրանց պարուրում են վաստակած հաճոյախոսություններով ու պարգևում ռոմանտիկ տրամադրություն։

Բայց նրանց գլխավոր կանացի գաղտնիքն այն է, որ նրանք շատ շրջահայաց են ու թափանցող հայացք ունեն։ Իսկ նրանց բնածին կանխազգացումը ունակ է գուշակել իրենց զուգընկերների ցանկացած գործողություն։ Դրա համար էլ այսպիսի տիկնանց հետ պետք է զգույշ լինել ու խորհուրդ չի տրվում նրանց նեղացնել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս