«Ապատեղեկատվությունն ունի ժողովրդավարական գործընթացների և հանրային բանավեճերի վրա բացասաբար ներազդելու մեծ ներուժ». Մոգերինի

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի Եվրոպական միության անունից արված հայտարարությունը մայիսի 3-ին Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

Մամուլի ազատության համաշխարհային օրը մենք նշում ենք ազատ մամուլի կարևոր դերը ոչ միայն որպես հուսալի և ճշգրիտ լրատվություն հաղորդող օղակ այլև ժողովրդավարության առանցքային հենասյուն։ Ժողովրդավարական գործընթացների որակը կապված է խոսքի ազատության, այդ թվում՝ լրատվամիջոցների ազատության ինչպես նաև բազմակարծության հետ։ Չկա ժողովրդավարություն առանց իրապես ազատ մամուլի։

Հասարակության համար ճշտված և արժանահավատ լրատվություն երաշխավորելու մեծ պատասխանատվությունից բացի ազատ, բազմազան և անկախ լրատվամիջոցները բազմակարծ և բաց հասարակության հիմնաքարն են։ Հետաքննող լրագրությունը կատարում է վերահսկողի անհրաժեշտ դեր օգնելով, որպեսզի կառավարությունները և պետական հաստատությունների բոլոր օղակները հաշվետու լինեն հասարակության առջև իրենց գործողությունների և պարտականությունների կատարման համար։

Այդուհանդերձ մենք տեսնում ենք, որ ավելի հաճախ փորձեր են արվում կրճատելու ազատ մամուլի տարածքը, այդ թվում՝ վստահության խաթարման կանոնավոր գործողություններով, և չափազանց շատ լրագրողներ կորցրել են կյանքնը կամ վտանգի ենթարկվել ոչ հարմար ճշմարտությունը հասանելի դարձնելու պատճառով։

Այս տարի համաշխարհային 26-ամյակին անդրադառնում ենք այն մատրահրավերներին, որոնց հետ ապատեղեկատվության այս ժամանակաշրջանում առերեսվում են լրատվամիջոցներն ընտրական գործընթացներում, ինչպես նաև՝ ժողովրդավարությանը, խաղաղությանն ու հաշտեցմանն աջակցելու մամուլի ներուժին:

Ապատեղեկատվությունն ունի ժողովրդավարական գործընթացների և հանրային բանավեճերի վրա բացասաբար ներազդելու մեծ ներուժ՝ ամբողջ աշխարհում, իսկ Եվրոպական միությունը բացառություն չէ։

Այդ պատճառով մեկնարկել ենք «Ապատեղեկատվությանն ընդդեմ ԵՄ գործողությունների ծրագիր» նախաձեռնությունը, որի միջոցով Եվրոպան մեծացնում է արձագանքը և բարձրացնում իր հասարակությունների դիմակայությունը ապատեղեկատվությանը:

Ծրագիրը միտված է ապատեղեկատվության հայտնաբերման համակարգի բարելավմանը, Միության և ԵՄ անդամ պետությունների գործողությունների համակարգմանն ու միավորմանը, մասնավոր հատվածի համախմբմանն ու ստանձնած պարտավորությունների իրականացմանը, հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և քաղաքացիների հզորացմանը:

Առողջ ժողովրդավարությունը հենվում է բաց, ազատ և արդար հանրային բանավեճերի վրա և մենք մեր պարտքն ենք համարում պաշտպանել այս տարածքը, թույլ չտալով ապատեղեկատվության տարածում, որն առաջացնում է ատելություն, բաժանումներ և ժողովրդավարության նկատմամբ անվստահություն:

ԵՄ-ն խթան է հաղորդում ազատ և արդար մամուլին ոչ միայն իր տարածքում, այլ նաև երրորդ երկրների հետ հարաբերություններում, այդ թվում ֆինանսավորելով թիրախային ծրագրեր՝ միտված լրագրության որակի բարձրացմանը, մամուլի ազատության խթանմանը և հանրային տեղեկատվության մատչելիության ապահովմանը:

Ազատ լրագրության նկատմամբ ավելացող ճնշումների պայմաններում ԵՄ-ն վերահաստատում է վճռականությունը ԶԼՄ-ների և մամուլի ազատության պաշտպանությանը՝ իր սահմանների ներսում և ամբողջ աշխարհում: (*) 2018 թվականի դեկտեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ բարձր ներկայացուցչի կողմից հաստատվեց Համատեղ հաղորդակցություն, որը սահմանում է «Ընդդեմ ապատեղեկատվության գործողությունների ծրագիրը»:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Տեսանյութեր

Լրահոս