«Միսս Ուրոգվայ» մրցույթի հաղթողին մահացած են գտել Մեխիկոյի հյուրանոցում. El Universal
Ֆաթիմի Դավիլային, որը հաղթել է «Միսս Ուրուգվայ» 2006 թվականի գեղեցկության մրցույթում, մահացած են գտել Մեքսիկայի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում: Մայիսի 2-ին այդ մասին հայտնել է El Universal թերթը՝ վկայակոչելով մեգապոլիսի դատախազության մի աղբյուր։ Կնոջ մարմինը գտել են լոգարանում:
Նախնական տվյալներով՝ Ուրուգվայի 31-ամյա քաղաքացուհին կարող էր ինքնասպան լինել: Դավիլան Մեխիկո էր ժամանել ապրիլի երկրորդ կեսին եւ զբաղվում էր աշխատանքի որոնմամբ: Մեքսիկան վերջին մի քանի տարում բռնության աննախադեպ աճ է դիտվում: Անցյալ տարի երկրում ավելի քան 33,3 հազար մարդ է սպանվել, ընթացիկ տարում իրադրությունը շարունակում է վատթարանալ:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ հունվար ամսից մինչեւ մարտ հանցագործների զոհ է դարձել 8,73 հազարից ավելի մարդ՝ գրեթե 9 տոկոսով ավելի, քան 2018 թվականի նույն ժամանակահատվածում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: