Բաժիններ՝

Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի նախագիծը առաջիկայում կներկայացվի ԱԺ

Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի նախագիծը ներկայումս գտնվում է Կառավարությունում և առաջիկայում այն կներկայացվի Ազգային ժողով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:

ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանն էլ նշեց, որ բալային համակարգի վերին շեմը լինելու է 9 բալը:

«Խախտումների համար նախագծով նախատեսվում է 0.5-4 բալ, 9 բալը լրանալուց հետո 6 ամիս ժամկետով կասեցվելու է վարելու իրավունքը: Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 բալը լրացնելու դեպքում վարորդը զրկվելու է վարորդական վկայականից 1 տարի ժամկետով»,- նշեց Արման Չիլինգարյանը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարորդների համար կիրառել տուգանային միավորների համակարգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս