Թրամփը հայտարարել է, որ մոտ ժամանակներս Սի Ցզինպինին կընդունի Սպիտակ տանը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ժամանակներս ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին կընդունի Սպիտակ տանը: Համապատասխան հայտարարությամբ Միացյալ Նահանգների ղեկավարը հանդես է եկել ապրիլի 25-ին Սպիտակ տան Հարավային բացատում: Հեռարձակումը վարել են երկրի լրատվական ընկերությունները։
«Շուտով մեզ մոտ կլինի (ՉԺՀ-ի) նախագահ Սի (Ցզինպինը)»,- նշել է Թրամփը:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը եւ առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հաջորդ շաբաթ կժամանեն ՉԺՀ, որտեղ կհանդիպեն չինական կողմի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու առեւտի հարցերը, ավելի վաղ հայտնել է Սպիտակ տունը:
Նշվում է, որ բանակցությունները կսկսվեն ապրիլի 30-ին, ՉԺՀ-ի կողմից դրանք կգլխավորի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն: Այնուհետեւ փոխվարչապետը կգլխավորի Չինաստանի պատվիրակությունը, որը կմեկնի Վաշինգտոն՝ առեւտրական բանակցությունների հերթական փուլին: Նախատեսվում է, որ այն կսկսվի մայիսի 8-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: