Խոհարարական հրաշք. եփովի խմորից պատրաստված նրբաբլիթներ
Բաղադրիչներ
1. Կեֆիր – 500 մլ
2. Ձու – 2 հատ
3. Աղ – 1 պտղունց
4. Շաքարավազ – 50 գ
Պատրաստման եղանակը
1. Բաղադրիչները մի թեթև հարել թասի մեջ: Դնել կրակի վրա և անընդհատ խառնելով՝ հասցնել 60 աստիճանի:
3. Հետո վերցնել կրակից, ավելացնել 1 թ/գ սոդա, 300 գ ալյուր և 30 գ կակաո:
4. Պետք է ստացվի խմոր՝ ինչպես ալադիկինը:
5. Խառնել:
6. Խմորին ավելացնել 200 գ եռացրած կաթ:
7. Ավելացնել 3 ճ/գ բուսայուղ:
8. Թողնել, որ խմորը հանգստանա մոտ 30 րոպե:
9. Թխել նրբաբլիթներ:
10. Պատրաստի նրբաբլիթների վրա լցնել հալեցրած շոկոլադ և զարդարել հատապտուղներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը