ԱՄՆ-ը Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներին առաջարկել է հանդիպել Վաշինգտոնում
ԱՄՆ-ը առաջարկել է Վաշինգտոնում հերթական անգամ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։
Այս մասին, ինչպես տեղեկացնում է ria.ru-ն, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։
«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում՝ իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ: Ջանքերի երկակի, եռակի ավելացման պարագայում Ռուսաստանի հետ համատեղ հնարավոր է հույս ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրել… Երեկ հրավեր է ստացվել ԱՄՆ-ից՝ այցելելու Վաշինգտոն, որտեղ պետքարտուղարը սեփական ջանքերը կներդնի հակամարտության լուծման մեջ բեկման հասնելու համար»,- ասել է Մամեդյարովը Վարշավայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ ղեկավարների եռակողմ հանդիպում Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցով։ Հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ընդունվել։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը