Հոսպիտալացված 3 քաղաքացիներից 1-ը մահացել է․ Երևանում կրակոցներ են հնչել. Shamshyan.com
Երևանում կրակոցներ են հնչել․ հայտնում է Shamshyan.com-ը։
Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդներ: Նրանցից մեկը՝ մոտ 30 տարեկան, ծանր գանգուղեղային հրազենային վնասվածք է ստացել և վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երիտասարդը՝ մոտ 23-25 տարեկան, ձախ բազկի շրջանի հրազենային վնասվածք է ստացել:
Ավելի ուշ պարզվել է, որ 1 հոգի էլ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է 8-րդ հիվանդանոց:
Նրանք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից՝ քաղաքացիական ավտոմեքենայով։
Ըստ աղբյուրի՝ քիչ առաջ վիրավորներից մեկը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։