«Ներկայիս փորձը քիչ է տարբերվում մյուս բոլոր նախկին փորձերից»
«Ներկայումս կարելի է պնդել միայն մեկ բան, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը նոր դինամիկա է ստացել։ Իսկ թե ինչպիսին են հնարավորությունները գործընթացը մեռյալ կետից տեղաշարժելու համար, ժամանակը ցույց կտա»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մարտինովը՝ անդրադառնալով բանակցային գործընթացին և Մոսկվայում ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացած այսօրվա նախարարական հանդիպմանը։
«Մենք երևի թե պետք է զգուշորեն գնահատենք նման քայլերն ու հանդիպումները, քանի որ մեր աչքերի առջև վերջին տասնամյակի ընթացքում մի քանի փորձ է եղել ամենաբարձր մակարդակով՝ շարժել ԼՂ հակամարտությունը մեռյալ կետից, և մենք տեսել ենք, որ շատ փորձեր ոչ միայն անհաջող են եղել, այլև փաստորեն մենք ականատեսն ենք դարձել, որ եղել է նաև գործընթացի սառեցում, 5-օրյա բախումներ շփման գծում։ Ուստի ներկայումս գնահատականներում զգույշ կլինեմ։ Կարծում եմ, որ գնահատականների մասին վաղ է խոսել, բացի նրանից, որ կարող ենք փաստել, որ հերթական փորձը՝ մեռյալ կետից տեղաշարժելու, նախաձեռնվել է հակամարտող կողմերի և երաշխավոր երկրների կողմից, բայց, ցավոք սրտի, դեռ չենք տեսնում բանակցային ձևաչափում ԼՂ ներկայացուցիչներին՝ որպես կողմ և մասնակից։ Այս իմաստով ներկայիս փորձը քիչ է տարբերվում մյուս բոլոր նախկին փորձերից»,- ասել է նա։
Սակայն ռուս քաղաքագետը նաև նշել է, որ բանակցային գործընթացի վրա դրականորեն կանդրադառնա համատեղ հումանիտար ծրագրերի իրականացումը։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: