«Սա ուղղակի ամոթ է և նման ձևով պատրաստ քաղաքական մեծամասնությունը չպետք է ներկայացվի»

«Ընդդիմության երկար տարիների պահանջն է եղել, որ անվտանգության սեկտորը լինի խորհրդարանական վերահսկողության ներքո, այն է՝ լինի կառավարության կառուցվածքում: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում՝ ի պատասխան պատգամավորի հարցի, ասել է, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը դառնալու են նախարարություններ, սակայն այս կառուցվածքում այդ խոստումն այդպես էլ չի իրացվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի մասին:

Ըստ նրա՝ որևէ չափման միավոր նախագծի հիմքում դրված չէ, միակ ալգորիթմն այն է, թե՝ «մենք շատ ենք, նախագիծը պետք է ընդունվի»:

«Եթե մեկ տարի մենք պետք է սպասեինք, որ այսպիսի թույլ հիմնավորված նախագիծ ունենայինք, սա ուղղակի ամոթ է և նման ձևով պատրաստ քաղաքական մեծամասնությունը չպետք է ներկայացվի»,- ասաց Է.Մարուքյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս