«Ռոման» սկսել է բանակցությունները Կոնտեի հետ
Ինչպես հայտնում է La Repubblica-ն, հայտնի իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել «Ռոման»:
Աղբյուրի համաձայն՝ հռոմեական ակումբը 49-ամյա մասնագետի հետ առաջին կապն է հաստատել՝ հնարավոր համագործակցության պայմանների քննարկման համար:
Մարտին «Ռոման» բաժանվեց Էուսեբիո դո Ֆրանչսկոյից, ով գլխավորել էր ակումբը 2017 թվականին: Նրան փոխարինելու էր հրավիրվել Կլաուդիո Ռանիերին, ում պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը