«Ես չեմ նկատել, որ Ռոբերտ Քոչարյանը որևէ պատգամավորի տեսնելու ցանկություն ունի». պաշտպան

«Այնպես չէ, որ ով ուզենա տեսնել պարոն Քոչարյանին, պետք է տեսնի նրան, եթե անգամ քննիչը համաձայն է։ Պիտի նաև պարոն Քոչարյանը ցանկանա տեսնել… Պարոն Զեյնալյանի մասին ես չմեկնաբանեմ, երևի այդ առումով դուք ինձնից շատ գիտեք ինչ-որ բան։ Բայց առնվազն մինչև այս պահը ես չեմ նկատել, որ ինքը որևէ պատգամավորի տեսնելու ցանկություն ունի»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց 2-րդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կա՞ն արդյոք պատգամավորներ, որոնք պատրաստակամություն են հայտնել այցելել Ռոբերտ Քոչարյանին։

Պաշտպանը չխոսեց այն մասին, թե ովքեր ու ինչպես են դատավորներին պատվերներ իջեցնում՝ վստահեցնելով, որ այդ անուններից ոմանք անգամ լրագրողներին կզարմացնեն, բայց նշեց, որ իրենք ամենևին չեն հուսահատվում, ու վստահ են, որ մեր երկրում էլ կան պարկեշտ դատավորներ, ովքեր որևէ բանից չեն վախենում (նկատի ունի Ալեքսանդր Ազարյանին,- Ա.Վ.)։

Տեսանյութեր

Լրահոս