15-ամյա պատանին պայթուցիկ սարք է հայտնաբերել ու ահազանգել ոստիկանություն
«Զինանոց-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 11-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ ՀՀ ԱԻՆ «911» ծառայություն է զանգահարել Իսակովի պողոտայի բնակիչ, 15-ամյա մի պատանի և հայտնել, որ նախորդ օրը իրենց տնակի հարակից տարածքից պայթուցիկ սարք է գտել և թաքցրել տան բակում:
Մեկնած օպերատիվ խմբին պատանու հայրը նշված վայրում ներկայացրել է առանց գրառման «Ֆ-1» տիպի նռնակի նմանվող իր:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Նախապատրաստվում են նյութեր: