Բաժիններ՝

Ռուսաստանը պատրաստ է C-400 համալիրների նոր խմբաքանակ մատակարարել Թուրքիային

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի կողմից C-400 ռուսական զենիթահրթիռային համալիրների հնարավոր գնումը, նշելով, որ Ռուսաստանը պատրաստ է եւ հնարավորություններ ունի ընդլայնելու ռազմատեխնիկական համագործակցությունն Անկարայի հետ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստիին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն ապրիլի 10-ին հայտարարել է, որ Անկարան կարող է շարունակել C-400 ռուսական զենիթահրթիռային համալիրների գնումը, եթե ԱՄՆ-ը հրաժարվի իրեն Patriot համալիրների մատակարարումից:

«Ռուսաստանը պատրաստ է, Ռուսաստանն ունի համապատասխան հնարավորություններ, տեխնոլոգիական կոմպետենցիաներ եւ, իհարկե, Ռուսաստանը այդ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հնարավորություններ է փնտրում»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Ավելի վաղ Թուրքիան հայտարարել է, որ չի հրաժարվի C-400 համալիրների գնման պլաններից, եւ որ հակաօդային պաշտպանության համակարգերի առաջին խմբաքանակը երկիրը պետք է ստանա հուլիսին: ԱՄՆ-ը հայտարարում է, որ C-400 համալիրներն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի ստանդարտների հետ, պատժամիջոցներով է սպառնում դրանց հնարավոր ձեռքբերման համար, եւ քանիցս ասել է, որ կարող է հետաձգել կամ չեղարկել Թուրքիային F-35 սեփական նորագույն ինքնաթիռների վաճառքի գործընթացը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս