Բաժիններ՝

Նախագահի թեկնածուների վերաբերյալ որոշումը կընդունեն կուսակցությունները. Նազարբաևի դուստր

Ղազախստանի խորհրդարանի Սենատի (վերին պալատ) խոսնակ, երկրի առաջին նախագահի դուստրը՝ Դարիգա Նազարբաեւան, հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուների վերաբերյալ որոշումն ընդունելու են քաղաքական կուսակցությունները։ «Իրենց թեկնածությունը կարող են առաջադրել երկրի բոլոր քաղաքացիները՝ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան:

Թեկնածուներին առաջադրելու վերաբերյալ որոշումը կընդունեն քաղաքական կուսակցությունները»,-Նազարբաեւայի խոսքը մեջբերում է Zakon.kz պորտալը: Ինչպես նշում Է պորտալը, Սենատի խոսնակը նաեւ նշել է, որ ընտրությունների արդյունքները կախված են Ղազախստանի ժողովրդից, եւ հավելել է, որ ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում:

Դրա հետ մեկտեղ Նազարբաեւան չի հայտնել՝ կընդունի արդյոք առաջարկությունը, եթե կուսակցությունն ընտրություններում նրան առաջադրի որպես իր թեկնածու: Ավելի վաղ խոսնակի օգնականը՝ Սաուլե Մուստաֆաեւան, հայտնել է, որ Նազարբաեւան չի պատրաստվում հունիսի 9-ին նշանակված վաղաժամկետ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնի համար: Դարիգա Նազարբաեւան Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ավագ դուստրն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:-

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930