«Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է դե Խեայի փոխարինողի հարցում
Ինչպես հաղորդում է Daily Express-ը, «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն պատրաստվում է դարպասապահ Դավիդ դե Խեայի հնարավոր տեղափոխությանը:
Ըստ աղբյուրի տվյալների, «Կարմիր սատանաները» կողմնորոշվել են իսպանացուն փոխարինելու երկու պոտենցիալ թեկնածուների հարցում: Եթե 28-ամյա դարպասապահը հրաժարվի երկարաձգել պայմանագիրը և հեռանա ակումբից, մանչեսթերյան ակումբը կկենտրոնանա «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Փիքֆորդի և «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակի ստորագրման վրա:
Դավիդ դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2011 թվականին, «Ատլետիկոյից»: Այն ժամանակ նրա տրանսֆերի արժեքը կազմել է 25 մլն եվրո: Դարպասապահի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի առաջիկա ամռանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը