Մահացել է դերասան Սեյմուր Քեսելը. The Hollywood Reporter
84 տարեկան հասակում Լոս Անջելեսում վախճանվել է դերասան Սեյմուր Քեսելը, որը հանդիսատեսին հայտնի է ռեժիսոր Ջոն Քասավետիսի «Դեմքերը» (1968 թ.) ֆիլմով: Այդ մասին հայտնել է The Hollywood Reporter հանդեսը՝ վկայակոչելով դերասանի որդուն՝ Մեթին:
Նրա խոսքով՝ Քեսելը մահացել է անցած կիրակի օրը: Մահվան պատճառը դարձել են Ալցհեյմերի հիվանդությամբ պայմանավորված բարդացումները:
Սեյմուր Քեսելը խաղացել է 190-ից ավելի ֆիլմերում: Դերասանը երկար ժամանակ համագործակցել է ռեժիսոր Ջոն Քասավետիսի հետ, որը մահացել Է 1989 թվականին՝ 59 տարեկան հասակում: Բացի «Դեմքերը» կինոնկարից, Քեսելը նկարահանվել է «Չափազանց ուշ բլյուզ» (1961 թ.), «Չինացի բուքմեյքերի սպանությունը (1976 թ.), «Պրեմիերա» (1977 թ.), «Սիրո հոսքերը» (1984 թ.) եւ մի շարք այլ ֆիլմերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: