Բաժիններ՝

Brexit-ի պատճառով բրիտանացիներն սկսել են հիասթափվել խորհրդարանականներից ու կառավարությունից

Մեծ Բրիտանիայի հասարակայնությունը Brexit-ի հետ կապված անորոշության ֆոնին սկսել է հիասթափվել իր խորհրդարանականներից ու կառավարությունից եւ ավելի ու ավելի է հավանություն տալիս անձնիշխան ղեկավարի գաղափարին, որն կանտեսեր խորհրդարանը: Այդ մասին հայտնել է The Guardian թերթը՝ վկայակոչելով սոցհարցումը:

Բրիտանիայի Hansard Society վերլուծական կենտրոնի անցկացրած հարցման ընթացքում դրա մասնակիցների 54 տոկոսը համաձայնել է այն պնդմանը, թե Մեծ Բրիտանիային ուժեղ կառավարիչ Է անհրաժեշտ՝ պատրաստ խախտելու կանոնները: Հարցվողների սոսկ 23 տոկոսը չի պաշտպանել այդ գաղափարը:

Հարցման մասնակիցների գրեթե երեք քառորդը կարծում է, որ կառավարման համակարգն Էական բարելավումների կարիք ունի: Բացի դանից, հարցվածների մի մասը «հարցականի տակ է դնում մեր ժողովրդավարության բազային սկզբունքները», պնդում են հետազոտության հեղինակները:

Brexit-ի թեման Եվրամիության գագաթնաժողովում կքննարկվի ապրիլի 10-ին: Այնտեղ, ինչպես սպասվում է, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կխնդրի ԵՄ-ից դուրս գալու վերջին ժամկետը մինչեւ հունիսի վերջը երկարաձգելու մասին:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը Եվրամիության հետ համաձայնեցրել է Brexit-ի պայմանների համաձայնագիրը, սակայն Համայնքների պալատում առայժմ հրաժարվում են հավանություն տալ դրան: Դա մեծացնում է ընդհանրապես առանց որեւիցե համաձայնագրի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ռիսկը, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս