Շիրխանյանի նամակի հիման վրա քրգործի հարուցումը մերժվել է. «Փաստինֆո»
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակի հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից. «Որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ քրդատօրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 8-րդ կետերով»:
Մասնավորապես, քրգործի հարուցումը մերժվել է վաղեմության ժամկետների անցած լինելու և այն հիմքով, որ անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի չվերացված որոշում:
Հիշեցնենք` օրեր առաջ Շիրխանյանը բաց նամակով դիմել էր Ռոբերտ Քոչարյանին, որը Դատախազությունն ուղարկել էր ՀՔԾ և ԱԱԾ` ստուգողական միջոցառումների: