Բաժիններ՝

«Ուրարտուն» գավաթի եզրափակիչում հաղթեց ցուցադրած թիմային խաղի շնորհիվ. Միքայել Պողոսյան

Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանի կարծիքով, Հայաստանի գավաթի եզրափակիչում իր սաները հաղթեցին առավել թիմային խաղ ցուցադրելու շնորհիվ:

«Բասկետբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչի ֆավորիտն «Արցախն» էր, բայց ավելի լավ խաղ ցույց տվեց «Ուրարտուն»: Առաջին երկու քառորդներում խաղը պարզապես չէր ստացվում ոչ «Ուրարտուի», ոչ էլ «Արցախի» բակսետբոլիստների մոտ: Մեծ ընդմիջումից հետո պարզ էր մի բան` «Արցախը» ևս վատ հանդիպում է անցկացնում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Պողոսյանի խոսքով` երրորդ և չորրորդ քառորդներում «Ուրարտուի» բասկետբոլիստները կարծես սկսեցին հավատալ իրենց ուժերին: «Մենք կարողացանք թիմային խաղ ցուցադրել, որն արտահայտվեց նաև պաշտպանության խաղում: Մենք հաղթեցինք թիմային խաղի շնորհիվ»,-շեշտեց մարզիչը:

«Ես կնախընտրեի, որ այն ձևաչափը (3 հայ խաղացող, 2 օտար), որն առկա է գավաթի խաղարկությունում, կիրառվեր նաև կանոնավոր առաջնությունում: Այդ կերպ առավել մեծ հնարավորություններ կստանան հայ բասկետբոլիստները»,- եզրափակեց Պողոսյանը:

Վարվառա Հայրապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս