Բաժիններ՝

Հաշվեքննիչ պալատը ԲԷՑ-ում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նյութերն ուղարկել է դատախազություն

ՀՀ հաշվեքննիչ պալատը ներկայացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում և Ջրային կոմիտեում իրականացված հաշվեքննությունների արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները, որոնք հաստատվել են ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019թ. մարտի 29-ի նիստում:

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ հաշվեքննիչ պալատից,
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում իրականացված հաշվեքննության արդյունքում Հաշվեքննիչ պալատի կողմից տրամադրվել է «ոչ լիարժեք եզրահանգում», որի համար հիմք են ծառայել«Բարձրավոլտէլեկտրացանցեր» ՓԲԸ ֆինանսատնտեսական գործունեության մեջ հայտնաբերված էական անհամապատասխանություններն ու խեղաթյուրումները, որոնց արդյունքում խեղաթյուրվել են ֆինանսական հաշվետվությունները:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեում իրականացված հաշվեքննության արդյունքում նույնպես տրամադրվել է «ոչ լիարժեք եզրահանգում»։ Արձանագրվել են էական անհամապատասիանություններ և խեղաթյուրումներ, որոնց արդյունքում խեղաթյուրվել են ֆինանսական հաշվետվությունները:

Միաժամանակ, հայտնում ենք, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում իրականացված ստուգման ընթացքում առանձին երկու ուղղություններով առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութերը ստուգման ընթացքում ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց մանրամասները նույնպես ներկայացված են ընթացիկ եզրակացության մեջ:

Ընթացիկ եզրակացությունները ներառում են նաև առաջարկություններ՝ ուղղված ՀՀ կառավարությանը և հաշվեքննվող օբյեկտներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս