Բաժիններ՝

Փաշինյանի կինն Ալիևի կնոջ հետ նույն օդանավում չի եղել. մամուլի քարտուղարը հերքում է լուրը

Նիկոլ Փաշինյանի տիկնոջ մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյանը հերքում է ԶԼՄ-ներում և սոցանցերում տարածված լուրը, թե Աննա Հակոբյանն ԱՄՆ է մեկնել այն նույն ինքնաթիռով, որում եղել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինը` Մեհրիբան Ալիևան։

«Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ապատեղեկատվություն մի տարածեք: Արդեն մի քանի լրատվամիջոցների հերքել եմ, տեղեկացնում եմ նաև այս հարթակում՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիևայի հետ հանդիպում չի ունեցել: Ավելին՝ Աննա Հակոբյանը այս օրերին Փարիզում չի եղել, իսկ ԱՄՆ այցին մեկնել է Մոսկվայով…»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյանը:

Նշենք, որ ԶԼՄ-ներում և սոցանցերում տարածվում է Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակ, որում նշված է, թե Հակոբյանն ու Ալիևան նույն ինքնաթիռով են Փարիզից մեկնել ԱՄՆ, ընդ որում` նրանք իրար կողք են նստած եղել։

Ա. Հակոբյանն ԱՄՆ է մեկնել ապրիլի 1-ին։ Նրան ուղեկցում են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ու «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ապատեղեկատվություն մի տարածեք: Արդեն մի քանի լրատվամիջոցների հերքել եմ, տեղեկացնում եմ…

Gepostet von Hasmik Harutyunyan am Mittwoch, 3. April 2019

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս