«Մեղրիի տարբերակի» մանիպուլյացիան. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդկային տրամաբանությունը երբեմն դյուրին է լինում «անջատել» ակնհայտ անտրամաբանական միֆերով ու որքանով միֆն անտրամաբանական է, այնքանով այն հավանական է թվում։ Պետք է վերջապես այդ մանիպուլյացիայի վերջը տրվի։

Ակնհայտ է, որ Արցախի հարցի լուծումը տարածքների փոխանական տարբերակով ամերիկյան նախագիծ է եղել, որն առաջարկվել է Հայաստանին ու Ադրբեջանին։

Ակնհայտ է նաև, որ այդ տարբերակը աշխարքաղաքական մեծ փոփոխություններ էր ենթարկելու մեր մեծ տարածաշրջանը՝ Միջին Ասիայից մինչև Մերձավոր Արևելք, ստեղծելով նոր աշխարքաղաքական դասավորվածություն, կամ երկարատև դիսբալանսի ժամանակաշրջան։ Ով ծանոթ է 19-րդ դարի այդ ռեգիոնի քաղաքական պատմությունը՝ Ռուսաստանի ու Բրիտանիայի միջև ընթացող «Մեծ Խաղին» ու Թուրքիայի ակնկալիքներին, սա լավ կհասկանա։

Կարծում եմ պարզ են «Մեղրիի տարբերակի» հնարավոր հետևանքները։

1․ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտը լուծելով Ռուսաստանը գուցե ընդմիշտ կկորցներ իր ազդեցությունը Հարավային Կովկասում, իսկ Թուրքիան դառնում էր Հարավային Կովկասիի վրա դոմինանտ ազդեցություն ունեցող երկիր։

2․ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ցամաքային կապի ստեղծումն այդ երկրների ազգային երազանքն է, որի միջոցով «թյուրքական աշխարհի» ստեղծումը նոր հնարավորություն էր ստանում, նաև էներգակիրների մի հսկա հոսքի վրա քաղաքական ազդեցության հնարավորություն՝ Միջին Ասիայից մինչև Եվրոպա ու Հարավային Ասիա։

3․ Իրանը պոտենցիալ ապակայունացման վտանգի տակ էր հայտնվելու՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կոցմից իր Հյուսիասին սահմաններին թյուրքական չընդհատվող սահմանի առկայության պատճառով, որն կակտիվացներ Իրանի ադրբեջանցիների անձատողական տրամադրությունները։

4․ Ինչպես ողջ 19-րդ դարը, Թուրքիան Ադրբեջանի միջոցով նոր հնարավորություն էր ստանում ակտիվացնելու Հյուսիսային Կովկասում ու Ռուսաստանի մյուս հանրապետություններում մուսուլմաններին ու թյուրքերին։ Ոց ծանոթ է «Կովկասյան պատերազմների» պատմությանը, դա լավ կպատկերացնի։

Հարցադրում

Ցանկացած ոք, ով Հայաստանում նման ծրագրի հետ առընչություն ունենար, դառնում էր Ռուսաստանի ոխերիմ թշնամին (Իրանին մտքում ենք պահում)։ Հիմա ո՞նց է հնարավոր, որ այդ ծրագրի հետ համաձնվող քաղաքական գործիչը կարող էր դառնալ պրոռուսական քաղաքական գործիչ ու ստանա Ռուսաստանի աջակցությունը։

«Հոկտեմբեր 27» -ի պատճառը, եթե միջազգային հետք է ունեցել, այլ տեղ է պետք որոնել:

Ցանկացած հասարակության հիմնական ողբերգությունը տրամաբանությունից զուրկ լինելն է»:

"Մեղրիի տարբերակի" մանիպուլյացիան—————————–Մարդկային տրամաբանությունը երբեմն դյուրին է լինում "…

Gepostet von Stepan Danielyan am Mittwoch, 3. April 2019

Տեսանյութեր

Լրահոս