Գերմանիայում վթարի է ենթարկվել դպրոցականների փոխադրող ավտոբուսը
Գերմանիայում երթուղային ավտոբուսը, որով երեխաները դպրոց էին գնում, մխրճվել է ծառի մեջ, տուժել է 20 մարդ: Այդ մասին Facebook-ում հայտնել է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի երկրամասի Պադերբոռն քաղաքի ոստիկանությունը:
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 2-ի առավոտյան: Բախվելու պահին ավտոբուսում եղել է 12-ից մինչեւ 52 տարեկան 28 ուղեւոր, ներառյալ տեղի դպրոցի բազմաթիվ աշակերտներ: Երկու հոգի ծանր վերքեր են ստացել: Ոստիկանությունը փակել է փողոցը երթեւեկության համար: Պատահարի վայր են ժամանել փրկարար ծառայության աշխատակիցները, գործի է դրվել երկու ուղղաթիռ:
Ներկայում պարզ չէ, թե ինչու է վարորդը կորցրել վերահսկողությունն ավտոբուսի նկատմամբ: Կատարվում է հետաքննություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: