Բաժիններ՝

Սահակաշվիլին կարող էր դառնալ 21-րդ դարի Վրաստանի կարևորագույն դեմքը. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կարող էր դառնալ 21-րդ դարի Վրաստանի կարեւորագույն դեմքը: Զուրաբիշվիլին նրա դերը գնահատել է որպես «կարեւոր», բայց, իր խոսքով, Սահակաշվիլին իշխանությունից կորցրեց գլուխը եւ թույլ տվեց բազմաթիվ «վիթխարի սխալներ», տեղեկացնում է  «Գրուզիա Online»-ը:

«Սահակաշվիլին սկսեց բարենորոգումներ, որոնք շարունակվում են մինչ օրս, եւ այդ տեսանկյունից նա կարեւոր դեր է կատարեց: Նա կարող էր դառնալ 21-րդ դարի Վրաստանի կարեւորագույն դեմքը, կամ, հնարավոր է՝ ոչ միայն մեկ դարի, բայց իշխանությունից կորցեց գլուխը եւ դարձավ անձնիշխանական, ինչը բարենորոգումները ցուցադրեց այլ լույսի ներքո:

Եվ, բնականաբար, նրա վիթխարի սխալներից մեկն այն էր, որ նա գլուխ չհանեց ռուսական սադրանքներից 2008 թվականի պատերազմի ժամանակ: Այդպես, «սառեցված» հակամարտությունը վերածվեց տարածքների անմիջական բռնազավթման»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Շպիգել» հրատարակությանը տված հարցազրույցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս