«Մեսսին շատ լավն է, բայց Աստված չէ». Հռոմի պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատասխանել է կատալան լրագրող Ժորդի Էվոլայի հարցին՝ պապի հայրենակից Լիոնել Մեսսիի մասին:
– Ասում են, որ Մեսսին աստված է: Դա այդպե՞ս է:
– Թեորիապես՝ այո: Չի կարելի այդպես ասել: Ես դրան չեմ հավատում, իսկ Դուք հավատու՞մ եք:
– Այո:
– Իսկ ես ոչ: Մարդիկ կարող են ասել, որ նա Աստված է, ճիշտ այնպես, ինչպես ասում են, թե պաշտում են ինչ-որ մեկին: Խոնարհվել կարելի է միայն Աստծուն:
Դա մարդկանց արտահայտություն է: Ասում են, որ նա գնդակի Աստվածն է դաշտում: Սա կարծիք հայտնելու տարածված ձև է:
– Բայց նա լավ է խաղում, այդպես չէ՞:
– Իհարկե, նա շատ լավն է: Նա լավն է, բայց նա Աստված չէ:
Նշեն, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը ֆուտբոլի երկրպագու է:
Սիրարփի Աղաբաբյան