Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահը կայցելի Հայաստան
Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մարտի 26-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի (Milan Štěch) հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Սենատի փոխնախագահը ողջունել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու իր ակտիվ ներգրավվածությունը հայ-չեխական հարաբերություններում և խորհրդարանների միջև համագործակցության մեջ։
Քննարկվել են Սենատի փոխնախագահի գլխավորությամբ գյուղական տարածքների զարգացման մշտական հանձնաժողովի անդամների Հայաստան կատարելիք այցը, Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին չեխական կողմի աջակցությունը։