Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը. ուղիղ
ՀՀ Ազգային ժողովը շարունակում է մարտի 28-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը: Օրակարգում մեկ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունն է:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը կքննարկվի և ամբողջական ընթերցմամբ կդրվի քվեարկության: