Գերմանիան երկարաձգեց Սաուդյան Արաբիային զենքի մատակարարման արգելքը
Գերմանիայի կառավարությունը եւս կես տարով՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը, երկարաձգել է Սաուդյան Արաբիա սպառազինությունների արտահանման արգելքը: Մարտի 28-ի երեկոյան այս մասին հայտնել է N-TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտին։
Որոշումն ընդունվել է այն նիստի արդյունքներով, որին մասնակցել են կանցլեր Անգլա Մերկելը եւ հանգուցային նախարարությունների ղեկավարները: Էր Ռիադին զենքի մատակարարումների արգելքի երկարաձգման նպատակահարմարության շուրջ քննարկումներ էին տեղի ունենում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում: Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում քննադատության են ենթարկել Բեռլինի գործողությունները՝ նշելով, որ դրանք սպառնալիքի տակ են դնում ռազմական ոլորտի համատեղ ծրագրերը:
Երկարաձգումը պնդել է կառավարող կոալիցայի մեջ մտնող՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ): ԳՍԴԿ-ի առաջնորդ Անդրեա Նալեսն անձամբ է մերժել Էր Ռիադին զենքի մատակարարումների հնարավորությունը՝ սպանված լրագրող Ջամալ Խաշկոջիի գործի պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: