Մոուրինիոն կարող է աշխատել Ֆրանսիայում
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում:
56-ամյա պորտուգալացին մտածում է «Լիոնում» կամ «Մոնակոյում» աշխատելու մասին, ասվում է ֆրանսիական L’Équipe-ի վերջին համարում:
Մարզիչը և նրա գործակալ Ժորժե Մենդեշը չեն մեկնաբանում այս տեղեկությունը` ընդգծելով, որ երկու ակումբներում էլ մարզիչներ ունեն` Բրունո Ժենեզիոն և Լեոնարդ Ժարդիմը:
Աղբյուրը նշում է, որ «Մոնակոյի» տարբերակը քիչ հավանական է, քանի որ Մոուրինիոն և Ժարդիմը ունեն ընդհանուր գործակալ:
Միևնույն ժամանակ, «Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլասը այլևս չի բանակցում այլ մարզիչների հետ՝ Ժենեզիոյին փոխարինելու համար: 2010 թվականին նա ասել էր, որ ցանկանում է հրավիրել Մոուրինիոյին՝ նախքան Կլոդ Պուելին նշանակելը:
Ավելի վաղ Մոուրինիոն դիտում էր Լիգա 1-ի խաղերը մարզադաշտից և ասում էր, որ կցանկանա աշխատել Ֆրանսիայի առաջնությունում:
Սիրարփի Աղաբաբյան