Հնդկաստանում շենք է փլվել. փլատակների տակ կարող է շուրջ 90 մարդ լինել
Հնդկաստանում առնվազն մեկ մարդ է զոհվել, շուրջ 90 հոգի կարող են փլատակների տակ լինել շենքի փլվելու հետեւանքով, որը տեղի է ունեցել երկրի հարավ-արեւմուտքի Կառնատակա նահանգի Դհարվադ քաղաքում:
Այդ մասին հայտնել է Times of India թերթը: Ականատեսները հայտնել են, որ շենքը հանկարծակի փլվել է այն պահին, երբ մոտավորապես 150 մարդ գտնվում էր առաջին եւ երկրորդ հարկերում, որտեղ շուրջ 60 խանութ է գործում:
Տեղի բնակիչները պնդում են, որ շինարարության որակը սկզբնապես ցածր է եղել: Նշվում է, որ շտապ օգնության տասը մեքենա, փրկարար ծառայույթուններ ու հրշեջներ են աշխատում պատահարի վայրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
An injured being shifted to the hospital #DharwadBuildingCollapse #Karnataka pic.twitter.com/j5x67GjdVp
— TOI Bengaluru (@TOIBengaluru) March 19, 2019