Ճապոնիայի նոր կայսեր պատվին հանդիսություններին կհրավիրեն 195 պետությունների ղեկավարների
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է նոր կայսեր գահ բարձրանալու առթիվ հոկտեմբերի 22-ին կայանալիք տոնակատարություններին հրավիրել 195 երկրների ղեկավարների, երկրներ, որոնց հետ Ճապոնիան դիվանագիտական հարաբերություններ ունի:
Այդ մասին, հաղորդել է NHK հեռուստաալիքը, հայտնել են միապետի փոխարինման հետ կապված միջոցառումների կազմկոմիտեի՝ մարտի 19-ին կայացած խորհրդակցությունում։
Ներկայիս 85-ամյա կայսր Ակիհիտոն մտադրիր է իր խնդրանքով ապրիլի 30-ին գահից հեռանալ զառամյալ տարիքի պատճառով: Հաջորդ օրը գահը կզբաղեցնի նրա ավագ որդին՝ 59-ամյա գահաժառանգ արքայազն Նարուհիտոն: Դա կուղեկցվի ոչ մեծ քաղաքացիական արարողությամբ՝ իշխանության երեք ճյուղերի ներկայացուցիչների՝ վարչապետի եւ կառավարության անդամների, խորհրդարանի երկու պալատների նախագահների եւ Գերագույն դատարանի ղեկավարության ներկայությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: