ԱՄՆ Պետդեպի մարդու իրավունքների զեկույցները Հայաստանի վերաբերյալ կարևոր նշանակություն ունեն». ՀՀ ՄԻՊ
ԱՄՆ Պետդեպը 2018-ի զեկույցում բավականին մանրակրկիտ անդրադարձել է Հայաստանում մի շարք ոլորտներում ստեղծված իրավիճակին ու տեղի ունեցած փոփոխություններին: 168.am-ը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հետաքրքրվեց՝ ՄԻՊ Արման Թաթոյանն ի՞նչ դիտարկումներ ունի զեկույցի վերաբերյալ և ի՞նչ խնդիրներ կառանձնացներ:
«Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում միջազգային գնահատականները Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մասին: Այս առումով կարևոր նշանակություն ունեն նաև ԱՄՆ Պետդեպի մարդու իրավունքների զեկույցները Հայաստանի վերաբերյալ: Այդ զեկույցում այս անգամ շատ են հղումները նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքին ու զեկույցներին:
Կարևոր ենք համարում զեկույցի գնահատականները պետության հաշվետվողական ու թափանցիկ աշխատանքի, փակ հաստատություններում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ և այլն: Դրանք այնպիսի հարցեր են, որ գլխավորապես տեղ են գտնում նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մեջ (առաջարկներ, ՍԴ դիմումներ, զեկույցներ և այլն)»,- պատասխանեցին ՄԻՊ գրասենյակից: