«Ռուբեն Հախվերդյանն իր հայտարարություններում անցել է թույլատրելիի սահմանը». Արման Բաբաջանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր ժողովրդի տարբեր հատվածների միջև սեպ խրելու որևէ փորձ խստորեն դատապարտելի է.
Երգահան Ռուբեն Հախվերդյանի՝ հաղորդավար Համլետ Ղուշչյանի հետ զրույցում արտահայտած մտքերն արդարացիորեն ցնցել են բազմաթիվ մշակութային, հանրային և քաղաքական գործիչների։ Ռուբեն Հախվերդյանն իր հայտարարություններում անցել է թույլատրելիի սահմանը։ Նրա հայտարարությունները պարունակում են ակնհայտ հայատյացություն, հայ ժողովրդին մասերի բաժանելու անթույլատրելի նպատակամղվածություն։ Հայաստանն ու Արցախը մեկ ընդհանրություն են՝ իրենցհասարակություններով, մշակույթներով, անցյալով ու ապագայով։
Որևէ մեկի կողմից մեր ժողովուրդների, մեկ միասնական ժողովրդի տարբեր հատվածների միջև սեպ խրելու որևէ փորձ խստորեն դատապարտելի է։ Միևնույն ժամանակ տեղի ունեցածը վկայում է մեր հասարակությունում խոսքի արժեքի, հանրային խոսքի արժեքի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի, այդ խոսքի հետևանքները չգիտակցելու մասին։ Հատկապես իրենց մտավորական հորջորջող գործիչները պետք է գերզգուշավոր լինեն իրենց արտահայտած մտքերի ու գաղափարների առնչությամբ։
Այլապես արժանանալու են այն անարգանքին, որին արդարացիորեն արժանացավ ու դեռ արժանանալու է Ռուբեն Հախվերդյանը»։
ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՏԱՐԲԵՐ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍԵՊ ԽՐԵԼՈՒ ՈՐԵՎԷ ՓՈՐՁ ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ Է Երգահան Ռուբեն Հախվերդյանի՝…
Gepostet von Արման Բաբաջանյան / Arman Babajanyan am Sonntag, 3. März 2019