Բաժիններ՝

Հրեական իմաստուն առակ ամուսնալուծության մասին

Մոյշան գնում է ռաբինի մոտ և ասում, որ ցանկանում է ամուսնալուծվել կնոջից: Ռաբինը սկսում է համոզել նրան չանել դա:

– Մոյշա, ինչո՞ւ ես ցանկանում ամուսնալուծվել: Չէ՞ որ քեզ համար վատ կլինի:

– Ոչ, ինձ համար լավ կլինի:

Այդպես նրանք երկար ժամանակ վիճում են, և վերջապես ռաբինն ասում է.

Կարդացեք նաև

– Լսիր, Մոյշա: Քո կինն այնքան գեղեցիկ է, այնքան հաճելի, նա աչք է շոյում, և այդպիսի կնոջ մասին յուրաքանչյուրն է երազում: Բոլորը գիտեն նրա արժանիքները: Իսկ դու նրան ցանկանում ես թողնել: Բայց ինչո՞ւ:

Մոյշան լուռ հանում է կոշիկը և դնում է ռաբինի առաջ:

– Ինչո՞ւ ես ինձ ցուցադրում քո կոշիկը:

– Ռաբին, նայիր այս կոշիկին:

– Ինչո՞ւ նայեմ կոշիկին: Ի՞նչ կապ ունի կոշիկը:

– Ռաբին, սա հիանալի կոշիկ է: Բոլորը տեսնում են, թե այն ինչ գեղեցիկ է, ինչ հաճելի է, ինչպես է շոյում մարդու աչքը, և բոլորը ցանկանում են ունենալ այսպիսի կոշիկ, բայց միայն ես գիտեմ, թե ինչպես է այս սրիկան սեղմում ոտքս:

Պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031