Թամանյանի արձանը՝ մասնավոր սեփականությո՞ւն

Րոպեներ առաջ Կասկադի տարածքում  “Հայազն” միության կողմից Սիրիայի իրադարձությունների հետևանքով Հայաստան վերադարձած սիրիահայերին օգնելու և բնակտարածքներ վարձակալելու համար կազմակերպված դրամահավաքի կապակցությամբ տեղադրված արկղի պատճառով տեղի է ունեցել միջադեպ, որի արդյունքում “Գաֆեսճեան” հիմնադրամի տնօրենի խոսքերից պարզ է դարձել, որ Թամանյանի անվան արձանը պատկանում է “Գաֆեսճեան” հիմնադրամին, և այնտեղ արկղ տեղադրելու իրավունք ոչ ոք չունի: Մինչդեռ “Հայազն”-ի առաջնորդ Արմեն Վարդանյանը իրավական հիմքեր էր պահանջում հիմնադրամի անվտանgության ծառայության պետի անկիրթ և կոպիտ վերաբերմունքի, ինչպես նաև իր հետ “դու”-ով խոսելու համար, իսկ ժամանած ոստիկանությունը պաշտպանում էր հիմնադրամի կողմը և փորձում տեղափոխել արկղը խաղաղ բանակցությունների միջոցով, երիտասարդները համառեցին և ներկայացրին ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրենց իրենց իսկ քաղաքում տրված արտոնությունների ծավալի և այն բանի մասին, որ սա ընդամենը ակցիա է, որի տեխնիկական ապահովման համար արկղը տեղադրվել է քաղաքի կենտրոնական հատվածում:

Կողմերը եկան այն եզրահանգման, որ հիմնադրամը ճիշտ է, և արկղը տեղափոխեցին գրեթե արձանի դիմացի մայթեղրի վրա, որից հետո կողմերը հանդարտվեցին:

Ակցիային մասնակցում էին նաև սիրիահայեր, որոնք վրդովված էին հիմնադրամի նման վերաբերմունքից և խոսքերից:

 

 

Տեսանյութեր

Լրահոս