Հայաստան է ժամանում ՌԴ Պետդումայի նախագահը
                                    Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով, հուլիսի 23-ին, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում Սերգեյ Նարիշկինն ու պատվիրակության անդամները հանդիպումեր կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ՌԴ Պետդումայի նախագահը հանդիպում կունենա գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ եւ հանդես կգա ելույթով:
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    