ՄԻՊ-ը հարցում է ուղարկել ՊՆ Ամանորի օրերին բանակում պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ
ՄԻՊ-ը հարցում է ուղարկել ՊՆ՝ հասկանալու համար, թե ինչ դեպք է եղել Ամանորի օրերին բանակում պայմանագրային զինծառայողի մահը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Հանրային արձագանքից դատելով, և նախկին պրակտիկայից ելնելով, ուզում ենք հասկանալ՝ ինչն է պատճառը»,- ասաց Թաթոյանը՝ գնահատականները թողնելով հետագային:
Պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ խնդիրն անպայման կքննարկվի հանձնաժողովում՝ հասկանալու, թե ինչ մեխանիզմների բացակայությունն է, որ դեպքի մասին միայն մեկ ամիս հետո հայտնի դարձավ. «Եթե ինչ-որ մեկը թերացել է, հանձնաժողովը հետամուտ կլինի դրա բացահայտմանը:
Սակայն, ըստ Քոչարյանի, ՊՆ-ն թաքցնելու խնդիր չի ունեցել:
«Սա երբեք նախադեպ չի դառնա»,- վստահեցրեց Քոչարյանը: