«Ճնշում մենք միշտ ենք զգացել». Յուրգեն Կլոպ
«Կարմիրների» մարզիչը պատմել է չեմպիոնական մրցավազքի մասին:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ իր թիմն արդեն առաջին մրցաշրջանը չէ, որ իր վրա ուժեղ ճնշում է զգում:
«Իհարկե, ճնշումն առկա է: Նախորդ տարի մենք այն զգում էինք, երբ խաղում էինք «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում և մենք գլուխ հանեցինք դրանից: Հռոմում ևս ճնշում կար: Նույնն էր նաև ԱՊԼ-ում: Մենք պետք է հաղթեինք յուրաքանչյուր խաղ, որովհետև «Չելսին» անընդհատ հետևում էր մեզ:
Կլինե՞ն արդյոք նյարդային պահեր հիմա: Այո, իհարկե: Բայց դրանք մի դարձրեք ավելի շատ, քան կան: Որովհետև նախորդ մրցաշրջանում, 2 տարի առաջ, 3 տարի առաջ դրանք նույնպես կային»,- Կլոպի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը