Բաժիններ՝

Թուրքիան Իրանին գազի համար վճարում է ոսկով

Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ այս տարվա մարտից սկսած՝ Թուրքիան սկսել է ներկրվող իրանական գազի ու նավթի դիմաց վճարել ոսկով: Այս մասին հայտնել է թերթի պաշտոնական աղբյուրը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հենց այդ պատճառով է, որ 2012 թվականի մարտից սկսած՝ կտրուկ աճել է Թուրքիայից ոսկու արտահանումը դեպի Իրան: Մարտ-մայիս ամիսներին Իրանը Թուրքիայից ներկրել է 60 տոննա ոսկի:
Թուրքիան և Իրանը էներգակիրների վճարման այս եղանակին անցում են կատարել այն բանից հետո, ինչ SWIFT ընկերությունը, որը զբաղված է Իրանի համար դրամական փոխանցումներով, մարտին դադարեցրել էր Իրանի հետ համագործակցությունը:
Թուրքիայի Վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ ապրիլին Իրան ներկրված թուրքական ոսկին (26 տոննա՝ 1.2 միլիարդ դոլար արժողությամբ) 4 անգամ ավելի շատ է եղել, քան՝ 2011 թվականի ապրիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031