Գիտե՞ք արդյոք, որ երեխայի հանդեպ հաճախ շատ բարձր պահանջներ եք ներկայացնում
Ես փորձում եմ, ես աշխատում եմ… Ես դեռ չգիտեմ, որ խնդիրը ես չեմ, այլ նրանց անհամաչափ սպասումների մեջ է այն։ Նրանք կարծես թե համարում եմ, որ ես ամեն ինչ կարող եմ անել, բայց ծուլանում եմ։
Այն պահանջները, որոնք մենք մտածում ենք, որ հնարավոր է կատարել, և հաճախ ներկայացնում ենք իմիջիայլոց, անվերահսկելի կերպով, անմտածված, հաճախ շատ բարձր են լինում։
Եվ երեխան փորձում է համապատասխանել դրանց, բայց քանի որ դրանք ամեն օր է լսում, դա քայքայում է նրա լավ պատկերացումներն իր մասին։ Նա իրեն վատն է համարում, երբեմն՝ անպիտան։
Ես երեխա եմ։
– Մի՞թե քեզ համար դժվար է։
– Այնտեղ ի՞նչ կա անելու։ Չէ՞ որ դա այնքան պարզ բան է։
– Չէ՞ որ դու դպրոցից բացի՝ ուրիշ ոչ մի գործ չունես…
– Եթե ուզենաս, ապա ամեն ինչ կկարողանաս…
– Ամեն ինչ ավարտին հասցրու։
– Ի՞նչ է, դու չե՞ս կարող ինչ-որ մի բան ընտրել։ Մեկ մի խմբակ ես հաճախում, մեկ մյուսը։
…Ես երեխա եմ։ Իմ ծնողները դժգոհ տեսքով ինձ տալիս են այդ հարցերը։ Նրանք նյարդայնացած են, հիասթափված։ Ես չեմ կարող պատասխանել նրանց հարցերին։ Բայց չգիտես ինչու, ներսում ամեն բան սեղմվում է։ Սկսում եմ ամաչել։ Ես ինձ ոչնչություն եմ զգում։ Չէ՞ որ նրանք այդ ամենը կարող են անել։ Այն ամենը, ինչ պահանջում են։
Ես փորձում եմ, ես աշխատում եմ… Ես դեռ չգիտեմ, որ խնդիրը ես չեմ, այլ նրանց անհամաչափ սպասումները։ Ես դեռ չգիտեմ, որ նրանք ի վիճակի չեն գնահատել ջանքերի ողջ ծավալը, որը ես գործադրում եմ։ Նրանց թվում է, թե ես կարող եմ, միայն թե ծուլանում եմ։ Կամ հիմար եմ։ Կամ մի այլ բան ինձ հետ այն չէ։
Եվ ես նրանց հավատում եմ։ Ես սկսում եմ ինձ հիմար համարել։ Աստիճանաբար ես սովորում եմ ինքս ինձ անպիտան ու անարժան զգալ։ Հազվադեպ թեթևություն զգում եմ, երբ ինձ չեն նախատում։ Կամ, նույնիսկ, եթե չեն նկատում։ Ահա այդ ժամանակ ես հանգիստ ու անվտանգ եմ զգում ինձ։
Երեխան չի կարող պատասխանել նման հարցերի, քանի որ չգիտի, որ դրանք մանիպուլյացիաներ են։ Նրանք վստահում են ծնողներին այն հարցում, թե ինչպես են վերջիններս տեսնում իրենց։
Հասուն մարդը, ում մոտ իր արժեքն է ձևավորված, ու կա իր բոլոր սահմանների զգացողությունը, ահա թե ինչ կասեր. «Կարծես թե դուք իմ ջանքերը չեք գնահատում։ Ձեզ թվում է, որ ես ավելին կարող եմ, բայց դա այդպես չէ։ Ես անում եմ այն ամենը, ինչ կարող եմ։ Ես տեսնում եմ, որ դուք չեք գնահատում իմ ջանքերը։ Ցավում եմ սա ձեզ հայտնել, բայց իմ ներդրման հանդեպ ձեր այդպիսի վերաբերմունքն ինձ ձեռնտու չէ»։
Պատրաստեց ՍՈՖԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ