Սյունիքում մեքենան ընկել է Ողջի գետը. գետից դուրս է բերվել տղամարդու դի. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 319-րդ կմ հատվածում՝ Ողջի գետը ավտոմեքենա է ընկել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները գետից դուրս են բերել տղամարդու դի: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները: Ոստիկաններն ու փրկարարները նշված գետում հայտնաբերել են Toyota Land Cruiser մակնիշի 95 AT 555 համարանիշի ավտոմեքենան:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Սյունիքի մարզի Բարեկավան գյուղի բնակիչ Արթուր Մկրտչյանն էր, ում 3 օր է՝ որպես անհայտ կորած հարազատները փնտրում էին: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան գետում է հայտնվել վթարի հետևանքով:

Վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել գետում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ամբողջական տվյալները:

Տեսանյութեր

Լրահոս