Բաժիններ՝

«Վառելիքի գները և գազի դիմաց կատարվող վճարումները կախված են Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի և Իրանի որոշումներից». Մակրոն

Էներգիայի հանածո աղբյուրների համատարած օգտագործումից աստիճանաբար հրաժարվելը Ֆրանսիային թույլ կտա նավթի եւ գազի շուկայում ամրապնդել անկախությունը մի շարք խաղորդների գործողություններից, այդ թվում՝ Ռուսաստանից եւ Իրանից: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Ելիսեյան պալատում կայացած մամուլի ասուլիսում:

«Մեր էներգետիկական ռազմավարության նպատակը էներգիայի հանածո աղբյուրներից ունեցած կախվածությունից ազատվելն է»,-պարզաբանել է Մակրոնը: «Վառելիքի գները եւ գազի դիմաց կատարվող վճարումները կախված են Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի եւ Իրանի որոշումներից,-նշել է նա:-Ուստի հանածո վառելիքից աստիճանաբար հրաժարվելը մեր հասարակության եւ տնտեսության համար նշանակում է մեր անկախության, մեր ինքնիշխանության ամրապնդում»:

Ֆրանսիան պլանավորում է մինչեւ 2022 թվականը լիովին հրաժարվել ածխային էլեկտրակայաններից, նշել է Մակրոնը: Նա հայտնել Է, որ Ֆրանսիան 3 մլրդ եվրոյով կավելացնի ամենամյա սուբսիդիաները վերականգնվող աղբյուրներից Էներգետիկայի զարգացման համար՝ այդ գումարը հասցնելով 8 մլրդ եվրոյի:

Բացի այդ, պետության ղեկավարն ազդարարել է մինչեւ 2030 թվականը հողմային էլեկտրագեներատորների պարկի ընդլայնումը եւ էներգիայի արտադրության եռակի աճը քամու հաշվին: Նաեւ մինչեւ այդ ժամկետը Ֆրանսիան պլանավորում  ՝ հինգ անգամ ավելացնել արեւային էներգիայի արտադրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս